Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին

Վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը:

 

Ռ.Պ. Ստամբոլցյանը ծնվել է 1922-ին Երևանում: Վաղ հասակից զրկվել է ծնողներից, ապրել է ազգականների մոտ:

 

1940 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-պրոֆիլակտիկ ֆակուլտետը: Հայրենական պատերազմի հենց առաջին տարում` 1942 թվականին Ռ. Ստամբոլցյանն ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում գործող բանակ: Ծանր հիվանդության պատճառով նա զորացրվում է և շարունակում ուսումը: 1946 թ. ավարտում է ինստիտուտը և նշանակվում աշխատանքի Ռ. Ն. Գյանջեցյանի ղեկավարած հոսպիտալ թերապիայի ամբիոնում` որպես կլինիկական օրդինատոր:

 

1948 թվականին գործուղվել է Մոսկվա` Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ. Ս. Վովսիի ղեկավարությամբ Ս. Բ. Բրաունի մոտ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության ուղղությամբ: Վերադառնալով Հայաստան` նա ձեռնամուխ է լինում հիմնադրելու առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան և շատ կարճ ժամանակահատվածում պատրաստում է ավելի քան 100 մասնագետ` չափազանց կարևոր այդ բնագավառի համար: Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման տարիներին Ռ. Ստամբոլցյանը հասարակական հիմունքներով կազմակերպում է սրտաբան-մասնագետների պատրաստման ծառայություն` միաժամանակ զբաղվելով գիտական ակտիվ աշխատանքով:

 

Պրոֆեսոր Գյանջեցյանի թերապիայի դպրոցի ավանդույթների շարունակողն ու կատարելագործողը եղավ Ռ.Պ. Ստամբոլցյանը: Նրա վաղ շրջանի գիտական աշխատանքները վերաբերում են քնաբուժությանը: Նա մշակել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տարբերակիչ մեթոդ, ինչպես նաև ստեղծել է էլեկտրաքնի ինքնատիպ սարք` տեխնիկայի բնագավառի աշխատողների համագործակցությամբ: Այս թեմայով 1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1953 թ. պրոֆեսոր Գյանջեցյանի հետ համատեղ հրատարակում է «Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին» մենագրությունը: Ռ. Պ. Ստամբոլցյանի հետագա գիտական գործունեությունը վերաբերում է սրտաբանությանը:

 

1957 թ. առաջին անգամ մայրենի լեզվով լույս է տեսնում նրա «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» ձեռնարկը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ բժիշկների համար` այս մեթոդին ծանոթացնելու գործում:

 

Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման համակողմանի ուսումնասիրություններին են նվիրված պրոֆ. Ստամբոլցյանի գիտական աշխատանքների ստվար մասը:

 

1962 թ. նա առաջինը իր սերնդակից բժիշկ-մասնագետների մեջ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն և հրատարակում «Կորոնար անբավարարության պաթոգենետիկ բուժման մասին» մենագրությունը, որտեղ առաջարկում է պսակային անբավարարության սեդատիվ բուժման ուրույն մեթոդը:

 

1965 թ. Ռ. Պ. Ստամբոլցյանն առաջարկում է էլեկտրասրտագրի քանակական վերլուծության իր ուրույն ինտեգրալ մեթոդը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է ստեղծում սրտաբանության հետագա զարգացման համար:

 

Ակադեմիկոս Ստամբոլցյանի ջանքերով Երևանի տեխնոլոգիական միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպվել է բժշկական էլեկտրոնիկայի բաժին, որտեղ ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր:

 

Պրոֆ. Ռ. Ստամբոլցյանի` «Կլինիկական էլեկտրասրտագրություն» դասագիրքը (1978 թ., հայերեն) 1980 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի: Նրան շնորհվել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

 

Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց` ակադեմիկոս Ռ. Ստամբոլյանը նաև գիտության կազմակերպիչ էր. 1966-68 թթ. նա նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ում եռանդուն ջանքերով իրականացվում է ինստիտուտի երկու մասնաշենքերի շինարարությունը, ինչի շնորհիվ ինստիտուտի շենքային հնարավորությունները մեծանում են:

 

1970 թ. Ռ. Ստամբոլցյանը հիմնադրում է ներքին հիվանդությունների սուբօրդինատորների նոր ամբիոնը, իսկ 1980 թ. այն վերակազմավորվում է որպես ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոն: Նրա հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նորակառույց Հանրապետական հիվանդանոցում ստեղծվում է հանրապետությունում առաջին մասնագիտացված սրտաբանական կլինիկան` սրտամկանի ինֆարկտի ինտենսիվ հսկողության բաժանմունքով:

 

1971 թ. Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանն ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թ.` ակադեմիկոս: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են քսանհինգ թեկնածուական և երկու դոկտորական ատենախոսություններ: Նա երեք մենագրության և չորս դասագրքի, 200-ի հասնող գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հայրենիքում և արտերկրներում` տարբեր լեզուներով: Ռաֆայել Ստամբոլցյանը նաև ութ գյուտի հեղինակ է:

 

Նրա վաստակն ու ծառայությունները գնահատվել են շքանշաններով, մեդալներով և պատվոգրերով:

 

Ակադեմիկոս Ռաֆայել Ստամբոլցյանի պայծառ հիշատակը միշտ կմնա նրա գործընկերների և սաների սրտերում:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը
Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ...

Մահացել է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը. oncology.am
Մահացել է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը. oncology.am

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը...

ՀՀ ԱՆ. Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը
ՀՀ ԱՆ. Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է...

ՀՀ ԱՆ. Վախճանվել է Սուրեն Գեղամի Զոհրաբյանը
ՀՀ ԱՆ. Վախճանվել է Սուրեն Գեղամի Զոհրաբյանը

Առողջապահության նախարարությունը մեծ ափսոսանքով հայտնում է, որ սեպտեմբերի 10­-ին վախճանվել է հայ բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ...

Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկն ու նվիրյալ գիտնականը
Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկն ու նվիրյալ գիտնականը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը...

ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը
ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը...

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնականը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնականը

ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի...

Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը
Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը

Մահացել է անվանի ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) իսկական անդամ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ
Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 12-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում մահկանացուն է կնքել ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում
ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր...

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Աշոտ Պետրոսյանը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Աշոտ Պետրոսյանը

ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու...

Իրադարձություններ Հայաստանում
Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը. Առողջապահության նախարարությունը խորապես ցավում է կորստի համար
Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը. Առողջապահության նախարարությունը խորապես ցավում է կորստի համար

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ...

Հարություն Դավթյան

Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը և իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեց: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

Առողջապահության լրատու 1.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ